«Ժամանակ» թերթը գրում է. «2013թ. նախագահական ընտրություններից հետո կալանավորվեց նախագահի թեկնածու, այսպես կոչված՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Նա մեղադրվում էր նախագահի մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեդրակյանը կողմնակիցներ եւ հետեւորդներ է ունեցել ոչ միայն ընդդիմության մեջ, այլ նաեւ նախագահական ապարատում: Մասնավորապես՝ Սեդրակյանի ազդեցության տակ է գտնվել նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, այնուհետեւ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, այն աստիճան, որ նրան դիմել է պարոն նախագահով:

Հովսեփյանը նախագահական ապարատի մի խումբ աշխատակիցների հետ ժամանակին հաճախել է Վարդան Սեդրակյանի կազմակերպած էպոսի տեղայնացման դասընթացներին, դարձել նրա հոգեորսության զոհը եւ շարունակում է հավատալ Ագռավաքարից Փոքր Մհեր-Վարդան Սեդրակյանի դուրս գալու եւ իր հետ փրկություն բերելու գաղափարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։