Արմենպրեսը հայտնում է.

Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա առաջին 7 ամսում հավաքագրել է ամբողջ տարվա համար նախատեսված չափով ավելի հարկային եկամուտներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «7 ամսվա ընթացքում հավաքագրել ենք այնքան ավելի եկամուտ, որը նախատեսվում էր ամբողջ տարվա ընթացքում: 2018-ի համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, այդ սահմանաչափին հասել ենք 7 ամսվա ընթացքում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը: