«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդի­մություն է ձևավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտա­հայտվեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակա­յում էր հենց «Իմ քայլը» դաշինքի խմ­բակցության անդամներից: Եվ եթե նախկինում մեծամասնության ավագանու անդամները պարզապես քվեար­կում էին՝ մեկը մյուսին հետևելով, ապա այժմ հենց իշխանության ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորվել, ովքեր արտահայտում են իրենց բո­ղոքը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դաշ­ինքի ներսում ոչ միանշանակ մոտե­ցում է եղել քաղաքապետի տեղակալ­ների թեկնածուների հարցում, և նրանք իրենց վերաբերմունքն արտա­հայտեցին՝ ուղղակի բոյկոտելով ավա­գանու նիստը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համ