Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Չեխիա թռիչքի ժամանակ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարից Խաշոգջիի սպանության հետաքննության մեջ «թափանցիկություն» է պահանջել՝ տեղեկացնում է České noviny-ն։

Նշվում է, որ Պենտագոնի ղեկավարը Պրահա է մեկնել՝ մասնակցելու անկախ Չեխոսլովակիայի կազմավորման 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։