Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և երկրի ճակատագիրը պետք է վճռի սիրիացի ժողովուրդը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի»փոխանցմամբ,  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր կարծիքով, նա մի մարդ է, ով ոչնչացրել է իր մեկ միլիոն քաղաքացու։ Մինչ այժմ էլ զանգվածային սպանությունները շարունակվում են։ Մենք ցանկանում ենք, որ դա վերջանա, և սիրացի ժողովուրդը կարողան պատասխանել այն հարցին, թե ինչպես այսուհետ խաղաղ ապրել»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ստամբուլում կայացել է սիրիական հիմնախնդրի կարգավորման հարցով քառակողմ գագաթնաժողով, որին մասնակցել են Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները։