Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն ևս երեք մարզիկներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ուժերը կչափի ՊԱնաման ներկայացնող Անդրես Գոնսալեսի հետ: Կարեն Ասրյանը (67 կգ) որակավորման փուլում կմրցի ադրբեջանցի մարզիկ Կամրան Մամադովի հետ: Եվ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը մեդալների համար մրցելույթները կսկսի 1/16 եզրափակչից` Ռոման Ժերնովետսկու հետ պայքարով:

Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պարտություն էր կրել քառորդ եզրափակչում՝ զիջելով Թուրքիան ներկայացնող Էմրա Քուշին: Բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ այսօր Մանուկյանը սփոփիչ գոտեմարտերով կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Նորայր Հակոբյանը, ևս պարտվել էր քառորդ եզրափակչում և կմրցի բրոնզե մեդալի համար: