«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ եւ քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը:

ԵԱՄ համագումարում Ծառուկյանի հայտարարությունը, թե պատգամավորական կազմը էականորեն թարմացվելու է, պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել, քանի որ նրանք չգիտեն՝ իրենք լինելու են ցուցակում, թե ոչ: Հենց դրանով է պայմանավորված Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որ ինքը կողմ չի քվեարկելու ԸՕ-ի փոփոխությանը, չնայած Ծառուկյանը պատրաստվում է հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստին անձամբ ներկայանալ խորհրդարան եւ կողմ քվեարկել փոփոխությանը:

Ռեյտինգայինով ընտրված եւ տեղերում ձայն ունեցող պատգամավորները հասկանում են, որ ռեյտինգային ընտրակարգի վերանալուց հետո իրենք ընդհանրապես հայտնվելու են քաղաքական լուսանցքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։