Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է աշխարհի առաջնության մրցավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը Հունգարիա է մեկնել գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ: Թիմի կազմում աշխարհի առաջնության մեդալների համար կպայքարեն` 55 կգ՝ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Կարեն Ասլանյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 25-ից: