Ազգային ժողովն այսօր ՍԴ անդամի պաշտոնում չի հաստատել փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն ստացել է 30 կողմ, 23 դեմ ձայն: Ընտրության համար անհրաժեշտ էր 63 ձայն:

Սա այս գումարման Ազգային ժողովում ՍԴ դատավորի թեկնածությունը չհաստատելու արդեն 3-րդ դեպքն է: ՍԴ դատավորի ևս 2 թեկնածություն քննարկվել է նախորդ նստաշրջանի ընթացքում: Մայիսին մերժվել է նախագահի կողմից առաջադրված Էմիլ Բաբայանի, հունիսին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Բաբայանը ստացել էր 53 , Դանիելյանը ՝ 36 ձայն: