Հայաստանի 4 քաղաքներում երեկ քաղաքապետ են ընտրել: Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի պաշտպանում Հրաազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի թեկնածությունը:

Հրազդանում միմյանց դեմ պայքարում էին ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնաառաջադրած էր և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: Եվս երեք թեկնածու դուրս էին եկել մրցապայքարից։

Երեկ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

Հրազդանի ՏԻՄ ընտրություններում պատկերը հետեւյալն է.

Ընտրողների ընդհանուր թիվը – 44.154

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը –16.262

Անվավեր քվեաթերթիկների թիվը- 762

Սեւակ Միքայելյան- 10.681

Լեւոն Ստեփանյան- 4.819