Հայաստանի 4 քաղաքներում երեկ քաղաքապետ են ընտրել:

Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները հաղթել են Էջմիածնում ու Արմավիրում:

Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված  թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը պարտություն է կրել: Ձայների զգալի տարբերությամբ այստեղ հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը:

Կապանում առաջադրված թեկնածուները երեքն էին: Նրանց թվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մյուս թեկնածուներն էին՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ էր ներկայացրել:

Հիշեցնենք, որ երեկ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

ՏԻՄ ընտրություններում Կապանում պատկերը հետեւյալն է.

Ընտրողների ընդհանուր թիվը-34.969

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը –19.503

Անվավեր քվեաթերթիկների թիվը-199

Սյունիքի փոխմարզպետ, ՔՊ անդամ Նարեկ Բաբայան-8.499

Անկուսակցական Էդգար Հովհաննիսյան-297

Անկուսակցկան Գեւորգ Փարսյան- 10.507