Հայաստանի 4 քաղաքներում երեկ քաղաքապետ են ընտրել: Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով  Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, որը մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Նա հաղթել է՝ ձայների բավական առավելությամբ:  Այսպիսով, ՀՀ երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կին քաղաքապետ է ընտրվել: Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր 12 թեկնածու: Նշենք նաեւ, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում աննախադեպ ցածր մասնակցություն է գրանցվել.

45.278 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 15.826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։

Հիշեցնենք, որ երեկ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: