Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: Նշվել է, որ մթերումներն իրականացվում են Իջևանի հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից և սպիրտային հումքն ամբողջությամբ տեղական է: Նախորդ տարվա ընթացքում գործարանն արտադրել է 1,5 մլն շիշ կոնյակ, գինի և օղի, 140 հազար տարա պահածո: Քայլեր են իրականացվում նաև նոր ներդրումներ իրականացնելու և առկա 100 աշխատատեղերն ավելացնելու ուղղությամբ:

Շարունակությունը՝ այստեղ։