ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ստորագրված որոշման համաձայն՝ Գագիկ Գաբրիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գագիկ Գաբրիելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է որոշման մեջ: