ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի թեկնածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ:

«Նաուերթը ավելի մոտ Է դարձել Փոմպեոյին, որի հետ հոկտեմբերի 16-ին ուղեւորվել Էր Սաուդյան Արաբիա: Սպիտակ տան աշխատակիցները նրան ընդունակ են համարում հանդես գալ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության պաշտպանությամբ: Նա նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի գլխավոր թենածուն Է, որը կփոխարինի Սառա Սանդերսին, երբ նա հեռանա, թեեւ այդ աշխատանքը պակաս գրավիչ Է վերջին երկու ամսվա ընթացքում բրիֆինգների թվաքանակի կրճատման կապակցությամբ»,- գրում Է թերթը:

Նաուերթն ինքը հրատարակությանը չի մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը, Սպիտակ տանը նույնպես հրաժարվել են մեկնաբանություններից: Ավելի վաղ Թրամփը նշել Էր, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն Է դիտարկում: Նախագահը չԷր հրապարակել նրանց անունները, բայց ասել Էր, որ նրանց թվում Է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը: «Դինային այդ պաշտոնը դուր կգա»,- նշել Էր նա: Թրամփը նաեւ ընդգծել Է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը չի մտնում այդ ցուցակի մեջ, սակայն ինքը պատրաստ Է քննարկել նրա թեկնածությունը: Մինչ այդ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ լուրերը: Համապատասխան հայտարարությունը նա արել Է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ հարմար Է համարում իր դստեր թեկնածությունը մշտական ներկայացուցչի պաշտոնի համար, բայց զգուշանում Է, որ նրա նշանակման դեպքում իրեն կմեղադրեն խնամիության մեջ:

Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում Է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել Էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: