ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել Է, որ պատժամիջոցներ Է սահմանում Իրանի 20 ընկերությունների եւ բանկերի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել Է նախարարությունը:

Ցուցակում, մասնավորապես, հայտնվել են մի քանի ներդրումային ընկերություններ, ինչպես նաեւ ցինկի արդյունահանման հետ կապված ընկերություններ, պողպատաձուլական ընկերություն եւ մի շարք բանկեր: Բոլոր կազմակերպություններն Էլ գրանցված են Իրանում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել Է, որ պատժամիջոցները սահմանվում են այն պատճառով, որ ընկերությունները ֆինանսական օգնություն են տրամադրում Բասիջ աշխարհազորին, որը ենթարկվում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորմանը:

«Ընկերությունների այդ ընդարձակ ցանցը ֆինանսական ենթակառուցվածք Է տրամադրում Բասիջի ուժերին՝ երեխաների հավաքագրման, ուսուցման եւ հրահանգման համար, որոնց մարտական գործողությունների են հարկադրում Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հրամանով»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: