Կառավարությունն Ազգային Ժողով կներկայացնի ՀՀ Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը: Այս հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում:

Նախատեսվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե­թի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում նաև հանդես կգա հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: