«Ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ամառային զորակոչի ժամանակ զորակոչվեցին բանակ և ծառայում են Արցախում: Մինչդեռ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդին, ով նույնպես բանակ է զորակոչվել նույն ժամանակ, ծառայում է երևանամերձ զորամասերից մեկում: Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին հանկարծ չհայտնվի Արցախում: Նշենք, որ Հարությունյանի որդու ծառայության վայրը որոշվել է առանց վիճականության»: