«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից։ Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից։ Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից․ ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ։ Սակայն եթե այսօր վարչապետը հրաժարական տա, ապա 2 շաբաթից ԱԺ-ն կլուծարվի, և չի հասցնի ընդունել հեղափոխական իշխանությունների բյուջեի նախագիծը, որը, ըստ որոշ գնահատականների, «խղճուկ է՝ ոչ հեղափոխական»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։