Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության մի քանի անդամներ դիմումներ են գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։ NEWS.am–ի հետ զրույցում ցուցակի 2–րդ համար Սրբուհի Ղազարյանը նշեց, որ ինքը որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, հետեւաբար, երկու աշխատանքներն անհամատեղելի են։  Մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու նաեւ վարչապետի մյուս խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը։ «Հիմա գնում եմ դիմումը գրելու»,– մեզ հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ Նշենք, որ մանդատից հրաժարվելու դիմում է գրելու նաեւ Տիդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Ի դեպ, Սարգսյանը ցուցակի 4–րդ համարն է։