Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ Է արել դիմադրել Եվրամիության ճնշմանը Brexit-ի պայմանների շուրջ ընթացող բանակցություններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է իր հոդվածում, որը հոկտեմբերի 14-ին հրապարակել Է The Daily Telegraph թերթը:

«ԵՄ-ի կողմից անողոք բռնադատման ավելի քան երկու տարուց հետո եկել Է ժամանակը, որպեսզի Մեծ Բրիտանիան սկսի դիմադրել»,- գրել Է նա: «Հնարավոր համարելով Միացյալ Թագավորության սահմանադրական կարգի փոփոխություն՝ ԵՄ-ն մեզ բացահայտ քամահրանքով Է վերաբերվում»,- կարծում Է Պահպանողական կուսակցության ազդեցիկ անդամը, որը հերթական անգամ դժգոհություն Է հայտնել Brexit-ի վերաբերյալ կառավարական պլանից: ԱԳ նախկին նախարարը «սխալ» Է համարել Մեծ Բրիտանիայի կառավարության նախագիծը, որի համաձայն Լոնդոնը մտադիր Է հատուկ ռեժիմ սահմանել Իռլանդիայի սահմանին Brexit-ից հետո: Այդ սցենարը, նրա կարծիքով՝ Հյուսիսային Իռլանդիային թույլ չի տա մասնակցել ազատ առեւտրի շուրջը գործարքներին, որոնք Մեծ Բրիտանիան կկնքի այլ երկրների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: