Factor.am գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել շուրջ տասը օր առաջ խորհրդարանի կողմից ընդունված և մեծ աղմուկ բարձրացրած ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը: Այսօր լրագրողների հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է այդ օրենքը ստորագրել, Արմեն Սարգայանն ասաց․ «Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ։ Հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով»։ Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ սկսելու է հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ»։