Շրի Լանկայի իշխանությունները մտադիր են ավելացնել էլեկտրական ցանկապատերը, որպեսզի մարդկանց և կենդանիներին պաշտպանեն միմյանցից՝ գրում է aspekty.net -ը: Վերջին 5 տարիների ընթացքում փղերի մասնակցությամբ միջադեպերի արդյունքում 375 մարդ մահացել է, տեղացիները ի պատասխան սպանել են 1200 փղերի: Իշխանությունների կարծիքով՝ այս թվերը վկայում են մարդկանց և փղերի միջև հակամարտության վերսկսման մասին, և անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու համար ինչպես մարդկանց, այնպես էլ փղերին:

Աղբյուրը՝ 1in.am