«Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտի­վորեն համալրում է նախկին իշ­խանության ներկայացուցիչնե­րով:

Սանասարյանը վարչու­թյան պետի պաշտոնում է նշա­նակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետ­ներից մեկի՝ ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկե­րացրեք, որ Ալավերդյան կրտսերը փորձում է բացահայտել հոր կամ նրա բազմաթիվ գործընկերների կողմից կատարված հնարավոր չարաշա­հումները»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: