Ռուսաստանն ու Թուրքիան հստակեցրել են Սիրիայի Իդլիբի նահանգում ապառազմականացված գոտու սահմանները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինը: Պայմանավորվածության համաձայն՝ Իդլիբի ապառազմականացված գոտու տարածքից պետք է դուրս հանվեն բոլոր արմատական գրոհայինները:

Ապառազմականացված գոտին վերահսկվելու են թուրքական և ռուսական պարեկային խմբերը: