«Պարզվում է՝ Ռուսաստանը դեռևս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով:

Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ կտրակա­նապես դեմ էին դրան: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց այդ առաջարկին, որ փարատի ՀՀ նոր իշխա­նության հակառուսական լինելու կասկածները կամ մեղադրանքները, սակայն դրանով հանդերձ հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում:

Հիմա էլ ՀՀ  իշխանությունը խնդիրներ ունի ամերիկյան կողմի հետ: Սիրիա մեկնող հայ սակրավորները, ի դեպ, մասնագիտական պատրաստություն են անցել ամերիկյան մասնա­գետների մոտ և ամերիկյան ֆինանսավորմամբ:

Եվ այժմ ստացվում է, որ մեկնելով Սիրիա՝ մասնակցելու են ԱՄՆ-ի կողմից ղեկավար­վող կոալիցիոն ուժերի դեմ իրականացվող միջոցառումներին, ականազերծելու են այն ականները, որոնք տեղադրվել են Ասադի ռեժի­մի դեմ՝ այդպիսով ի չիք դարձնելով այդ ռեժիմը տապալելու ամերիկյան կողմի ջանքերը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: