«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, այլ նաեւ նրանց մտերիմները: Այս մարդիկ դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետեւ իրենց կուտակած կարողության պաշտպանությունը եւ բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում:

Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի եւ «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է, ով Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն է: