«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը: Իսկ մինչ Երևանի ոստիկանապետի պաշտոնին նշանակվելը, Գ. Ղուկասյանը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը: Ներկայացված 2017թ. տարեկան հայտարարագրում նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել, չկան նաև փոխառություններ և դրամական միջոցներ: Գարիկ Ղուկասյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 606 800 ՀՀ դրամ: Հավելենք, որ օգոստոսին Երևանի ոստիկանապետ էր նշանակվել Արտակ Պողոսյանը, ով, սակայն, պաշտոնավարեց ընդամենը երկու ամիս»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: