«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ ակտիվը, պատգամավորները, Երևանի տարածքային կառույցների ներկայացուցիչները, ընտրական հանձնաժողովների անդամները հավաքվել են «Փարավոնում»։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել թիմին լավ աշխատանքի համար, ապա Երևանի ավագանու անդամների մանդատներն է հանձնել, սակայն ոչինչ չի ասել ապագա քայլերի մասին։ Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել, որոշել են հանդիպումը շարունակել հաջորդ օրը։ Երկուշաբթի օրը կողմերը համաձայնության եկան և հուշագիր ստորագրեցին, որով ամրագրեցին դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, Ծառուկյանն էլ խոստացավ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չառաջադրել և այլ թեկնածուի չպաշտպանել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: