Կայքի հետ զրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ հայ-ռուսական համագործակցությունը շարունակվում է՝ չնայած Հայաստանի քաղաքական վիճակի անկայունությանը: Համատեղ աշխատանք է տարվում համագործակցության հստակ ուղղություններով: 2018 թ. առաջին կիսամյակում, համեմատած նախորդ տարվա նույն շրջանի հետ, առևտրաշրջանառությունը կազմել է 23,4%՝ մինչև $925,6 մլն: Կողմերը պահպանում են ինտենսիվ երկխոսությունը: Հաշված ամիսների ընթացքում տեղի է ունեցել 3 հանդիպում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի և 2 հանդիպում Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև: Կարասինի խոսքով՝ նման հաճախակի շփումների արդյունքը Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ամրապնդումը կլինի ինչպես երկկողմանի ձևաչափում, այնպես էլ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Կարասինն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ շեշտելով, որ այն պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ռուսաստանն ամեն կերպ սատարում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների ձգտումն անվտանգություն և խաղաղություն հաստատելու գործում: Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ՌԴ-ն ակտիվ աշխատում է խնդիրը խաղաղ լուծելու ուղղությամբ: