Կաթի օգտակարության մասին այնքան շատ են խոսել, որ այն համարում են անփոխարինելի: Հին ժամանակներից այն համարում են առողջության աղբյուր: Վերջերս գիտնականները ևս մեկ անգամ հաստատել են այդ հանգամանքը: Բրիտանացի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ մանուկ հասակում ամեն օր մեկ բաժակ կաթ խմելու դեպքում ծերության շրջանում շարժահենական համակարգում խնդիրներ առաջանում են 25%-ով ավելի քիչ, իսկ մարդու քայլվածքի արագությունը 5%-ով ավելի բարձր է դառնում: Ընդ որում՝ այս ամենը՝ անկախ սեռից, քաշից, սոցիալական դիրքից և այլն:

Աղբյուրը