Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին ներդրումներ անելու համար։

«Բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում այնտեղ, որտեղ քաղաքական առումով կայուն վիճակ չէ, եւ սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն։ Այնպես որ ճիշտ է վարչապետի տեսակետը միանշանակ։ Սպասողական վիճակն ինչքան երկարի, այնքան վատ երկրի համար, սա որպես տնտեսագետ եմ ասում։ Ինչքան կարճ այդ ժամկետը, այնքան լավ տնտեսության համար»,– այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։