Հարգելի հայրենակիցներ,
Սույն թվականի նոյեմբերի 17-ին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կազմակերպում է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին:
Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Արայիկ Խանդոյանի և «Սասնա Ծռեր»համահայկական կուսակցության մյուս անդամների հետ միասին ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի, մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ:
Եթե ցանկություն ունեք միանալ մեծ ավտոերթին և արցախյան մի քանի օրյա շրջագայությանը, ապա ցուցակագրվելու համար կարող եք դիմել մեր գրասենյակներ:
Կարող են ցուցակագրվել այն անձինք, ովքեր`
  1. Ունեն ավտոմեքենա (մեկ եռագույն դրոշը պարտադիր), հնարավորություն և միջոցներ՝ դեպի Արցախ մեծ ավտոերթի և այնտեղ մի քանի օր մնալու իրենց ծախսերը (ներառյալ վառելիքի) հոգալու համար,
  2. Ունեն ավտոմեքենա, սակայն չունեն անհրաժեշտ միջոցներ ճանապարհի և մի քանի օր Արցախում մնալու մյուս ծախսերի համար (ներառյալ վառելիքը):
  3. Չունեն տրանսպորտային միջոց, սակայն ունեն ցանկություն մասնակցելու մեծ ավտոերթին և Արցախում մնալու մի քանի օր,
  4. Ցանկանում են նշված երեք տարբերակներից մեկի ձևով մասնակցել միայն մեծ ավտոերթին և համագումարից անմիջապես հետո վերադառնալ: