ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը մահացել է ուղղաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով աղբյուրին: Մեկ այլ աղբյուրի համաձայն, Կարապետյանը արձակուրդում էր: Ըստ տվյալների, ավիավթարը տեղի է ունեցել Կոստրոմայի մարզում:  Գլխավոր դատախազի տեղակալի մահվան մասին տվյալները հաստատել են «ՌԻԱ»-ի եւ «Ինտերֆաքսի» աղբյուրները: Mash-ի փոխանցմամբ, «ՀելիպորտՄոսկվա» համալիրին պատկանող AS 350 B3 ուղղաթիռը  առանց թույլտվության էր թռչում: Telegram-ի  ալիքի հաղորդմամբ, երթուղին պետք է ավարտվեր Սպասսկոե գյուղում, բայց նախօրեին օդաչուն վատ եղանակի պատճառով հարկադրական վայրէջք էր կատարել Դյակոնովո գյուղում: Երեկոյան ուղղաթիռն այդտեղից առանց թույլտվության թռել է, հավելում է  Mash-ը: Ըստ տվյալների, ուղղաթիռն ընկել է Վոնիշեվո գյուղի մոտ: «Օդանավում 4 մարդ կար, այդ թվում դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Բոլորը մահացել են», – ասվում է հաղորդագրությունում: Ընդ որում «112» ալիքը հաղորդում է, որ մահացածները երեքն են: «Բացի Կարապետյանից, դա օդաչու Միխնովն է եւ տեղացի Արեգ Հարությունյանը»: