ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ի իր նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 2,867 մլն դրամ:

Գումարը կհատկացվի «Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա» ՀԿ-ին եւ կուղղվի այս տարվա օգոստոսի 18-28-ին Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը մասնակցության ծախսերի փոխհատուցմանը:

Նշենք, որ Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի մարզական պատվիրակությունը 2018 թվականի օգոստոսի 18-28-ը մասնակցել է Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը:

Միջոցառմանը մասնակցել են Կոլյա Պետրոսյանը (մարզիչ, պատվիրակության ղեկավար), Վիգեն Սահակյանը (մարզիկ), Նաիրա Մեսրոպյանը (մարզուհի):