ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, իր նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծմանը:

Նշվում է, որ «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ ընկերության ուսումնասիրություններով նման տեխնիկական պահանջներին համապատասխան ապրանքներ ԵՏՄ անդամ երկրներում չեն արտադրվում։