ԵԽԽՎ մոնիթորիգային հանձանժողովի ներկայացուցիչ Յուլիա Լևոչկինան կոչ է արել հայաստանյան քաղաքական ուժերին գործել ժողովրդավարության շրջանակներում։ Մեր քաղաքական շրջանակներից ոմանք Լեվոչկինայ այս հայտարարությունը ներկայացվեց որպես ԵԽԽՎ դիրքորոշում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ։ Կարճ ասած՝ ասպարեզ բերվեց թեզ, թե ԵԽԽՎ-ն նույնպես կողմ է գալիք տարվա մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին։  Սակայն կարծես թե հասկանալի է, որ ընդամենը մեկ համազեկոցողի հայտարարությունը չի կարող արտահայտել ԵԽԽՎ-ի և առավել ևս ամբողջ Եվրոպայի դիրքորոշումը։

Սակայն սրանից զատ շատ ավելի հետաքրքրական է, թե ով է Յուլիա Լևոչկինան։ Ուկրաինայի խորհրդարանաի «Ընդդիմադիր բլոկի» պատգամավոր Լևոչկինան հայտնի է նաև որպես «օֆշորային թագուհի», որը ունի ավելի քան 40 ընկերություն՝ գրանցված օֆշորային գոտիներում՝ Լյուքսեմբուրգում, Կիպրոսում Սեյշելյան կղզիներում։ Այս հարցում է նա գերազանցում է եղբորը՝ Սերգեյ Լևոչկինին, որի օֆշորային ընկերությունները շուրջ մեկ տասնյակ են։

Յուլիա Լևոչկինան տասնյակ միլիոնավոր դոլաններ գնահատվող անշարժ գույքի է տիրապետում Կիևում, Ուկրաինայի տարբեր շրջաններում, Հունաստանում, Ֆրանսիայում։ Հայտնվել է մի շարք սկանդալներում՝ 2014 թվականին Կոզինկա գետի շրջակայքում գտնվող ամառանոցային գոտիներում Լևոչկինան եղբոր հետ  ձեռք էին բերել ավելի քան 3 հեկտար մակերեսով հողատարածքներ։ Բնակիչները դատական հայց ներկայցրեցին նրանց դեմ, սակայն հաջողության չհասան։ 2015 թվականին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեկան գործ հարուցեց Լևոչկինայի դեմ՝ Վիկտոր Յանուկովիչի կենակից Լյուբով Պոլեժային և վերջինիս քրոջը ապօրինի կերպով 4-րդ գումարման պատգամավորների օգնական-խորհրդատու ձևակերպելու մեղադրանքով։

Լևոչկինան նաև ոսկյա ժամացույցների, արվեստի գործերի և ավտոմեքենաների մեծ սիրահար է՝ ինչի մասին հայտնի է դառնում նրա հայտարարագրից։

Այս ամենն հաշվի առնելով հարց է առաջանում, թե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության որ ներկայացուցիչն է, խիստ արդյունավետ աշխատանք տարել Լևոչկինայի «ուղղությամբ» հայտնի հայտարարությունը ստանալու համար։

«Սովպադենիե՞, նե դումայու»

Խմբագրական