Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում առաջարկել Է համատեղ ուսուցման նոր կենտրոն ստեղծել Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Մարտական պատրաստության կենտրոնի հիման վրա, որն այս տարի ԱՄՆ-ի հետ համատեղ ստեղծվել Է Վրաստանում, հնարավորություն կա ներգրավել նաեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների, այդ թվում՝ համատեղ վարժանքների անցկացման նպատակով: Դրա համար հարկավոր Է համապատասխան ենթակառուցվածք եւ լոգիստիկական ապահովում»,- հայտարարել Է Իզորիան հանձնաժողովի նիստից հետո: Կենտրոնի բացման գաղափարին աջակցություն Է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, որի հետ հոկտեմբերի 3-ին երկկողմ հանդիպում Է կայացել: Առաջարկությունը նաեւ հետաքրքրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին:

Իզորիան հաստատել Է, որ Ստոլտենբերգը պատրաստ Է հաջորդ տարվա մարտին այցելել Վրաստան՝ ներկա լինելու համատեղ ընդգրկուն զորավարժությունների բացմանը, հաղորդել «Ինտերֆաքս»-ը: