ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներառվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների ցուցակում: Մրցանակի առավել հավանական դափնեկիրների ցանկը հոկտեմբերի 3-ին հարապարակել Է Time հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիմ Չեն Ունը եւ Մուն Չժե Ինը կարող են Խաղաղության նոբելյան մրցանակն ստանալ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերի համար, նշում Է հրատարակությունը՝ նրանց որակելով որպես «ակնհայտ ֆավորիտների»: Հաղթելու հավակնորդներից մեկն Էլ դարձել Է ԱՄՆ-ի նախագահը, որի մասնակցությամբ հուլիսի 12-ին Սինգապուրում կայացավ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պատմության մեջ առաջին բարձր մակարդակի հանդիպումը:

Ladbrokes խոշորագույն բրիտանական բուքմեյքերական գրասենյակը Թրամփի հաղթելու շանսերը գնահատում Է 5 առ 2, ընդ որում Սպիտակ տան ղեկավարը հավասարապես կարող Է մրցանակին արժանանալ ինչպես անձամբ, այնպես Էլ Հարավային ու Հյուսիսային Կորեաների ղեկավարների հետ համատեղ, գրում Է Time-ը: Փետրվարին Նորվեգիայի նոբելյան ինստիտուտը հայտնել Էր, որ մրցանակի համար առաջադրվել Է 217 մարդ եւ 112 կազմակերպություն, ընդամենը՝ 329 հավակնորդ:

Անվանակարգորդների թվով ռեկորդը սահմանվել Էր 2016 թվականին, երբ նրանց թիվը 376 Էր: Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերի 5-ին, իսկ պարգեւի հանձնումը տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան տարելիցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: