ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կարծում Է, որ ԱՄՆ-ի գործերին «միջամտելու» Ռուսաստանի «փորձերը» նսեմանում են այն բանի համեմատությամբ, ինչ անում Է Չինաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նրա ճառի տեքստը:

«Ինչպես վերջերս ինձ ասաց մեր հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը, այն, ինչ անում են ռուսները, նսեմանում Է այն բանի ֆոնին, ինչ անում Է Չինաստանն ամբողջ երկրով մեկ»,- ասված Է ԱՄՆ-ի գործերին արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ փոխնախագահի ճառի հատվածում: Փենսի պնդմամբ՝ Պեկինը մոբիլիզացրել Է «ազդեցության ծածուկ գործակալների» եւ քարոզչություն Է կիրառում՝ ամերիկացիների կողմից Չինաստանի քաղաքակության ընկալումը փոխելու համար:

Փենսն այս ճառով ելույթ կունենա հոկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Hudson Institute ոչ առեւտրային կազմակերպությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: