Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացքը: Այս մասին հայտնում  է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:  Դեսպանության՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում, մասնավորապես, նշվում է.  «Սեպտեմբերի 19-ին ԵՄ ղեկավարությանը ուղարկված հայտագրով Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը»: