Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավարտվեց Վաշինգտոնյան այցելությունս: Հանդիպումներ ունեցա գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների, պետական մի շարք հինմնարկների ներկայացուցիչների (այդ թվում անվտանգության խորհրդի) և լոբբիստների հետ: Ձեռքս Վաշինգտոնի զարկերակի վրա է: Այո, Վաշինգտոնում ունենք որոշակի դժվարություններ ու խնդիրներ և համարում եմ, որ ակտիվ գործ կա անելու: ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:

Պետք է վերջապես մեր հանդեպ հետաքրքրություն ձևավորենք Թրամփի վարչակազմում»։