ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը համեմատել Է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Washington Post-ը: Նրա խոսքով՝ երկու դեպքում Էլ «օտարերկրյա տերությունը հարձակվել Է Միացյալ Նահանգների վրա, բայց երկրորդ դեպքում նախագահը ոչինչ չի արել: Դա կարելի կլիներ համեմատել այն բանի հետ, որ սեպտեմբերի 11-ից հետո Ջորջ Բուշ Կրտսերն ասեր. «Դե, ես ժամանակ չունեմ անհանգստանալու դրա համար: Դա ահավոր Էր:

Մենք վշտացած ենք»: ԱՄՆ-ը բազմիցս Մոսկվային մեղադրել Է նախագահական ընտրարշավին միջամտելու մեջ՝ ընտրություններում հաղթելու համար Թրամփին օգնելու նպատակով: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանի հետախուզությունն օգտագործել Է երկու հաքերական խմբավորումներ՝ Fancy Bear-ը եւ Cozy Bear-ը, Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրանքի ենթարկելու համար: Ռուսական կողմը ժխտում Է կոտրանքներին իր մասնակցության մեղադրանքները: