Արդեն մի քանի օր շարունակվող ձնատեղումների պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգի Կանդինի շրջանում: Ինչպես հոկտեմբերի 3-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատաեսությունը, ավելի քան 1,1 հազար ավտոմեքենաներ արգելափակված են մնացել հեռավոր շրջանների լեռնային տեղանքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թաց ձյունը մերկասառույց ու ձնակույտեր Է առաջացրել ավտոճանապարհներին, որոնք այդ տարածաշրջանը կապում են ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանի հետ, ինչը սովորական տրանսպորտի համար անանցանելի Է դարձրել լեռնանցքներից շատերը: Վարորդներին օգնելու համար ուղարկվել են ոստիկանության 400-ից ավելի աշխատակիցներ: Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն անվճար տաք սնունդ ու ջուր են բաժանում խցանումներում հայտնված ավտովարորդներին ու նրանց ուղեւորներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: