ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը հոկտեմբերի 1-ին կալանել Է նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված կասկածելի ծրար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության հայտարարության մեջ, որը պատասխանատու Է պետության առաջին դեմքի պահպանության համար:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ երկու կասկածելի ծրարներ՝ ռիցին թունավոր նյութի հետքերով, ուղարկվել են Պենտագոն: Դրանք հասցեագրված Էին պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին եւ ԱՄՆ-ի ծովուժի ռազմածովային գործողությունների ղեկավար ծովակալ Ջոն Ռիչարդսոնին:

«Գաղտնի ծառայությունը կարող Է հավաստել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին նախագահին հասցեագրված կասկածելի ծրարի ստացումը: Ծրարն ստացվել Է ոչ Սպիտակ տանը եւ երբեք Սպիտակ տուն չի հասել»,- ասված Է հայտարարության մեջ: Գաղտնի ծառայությունն իրավապահ մարմինների հետ հետաքննում են սույն միջադեպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: