Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում «Բենֆիկա»-ն արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց ԱԵԿ-ին, իսկ «Բավարիա»-«Այաքս» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

F խմբում «Հոֆենհայմ»-ը տանը զիջեց «Մանչեսթեր Սիթի»-ին 1:2 հաշվով, «Լիոն»-«Շախտյոր» խաղը խաղաղ ելք ունեցավ (2:2):

G խմբում անակնակալ կերպում Մադրիդի «Ռեալ»-ը նվազագույն հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին, «Ռոմա»-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Պլզեն»-ի դարպասը:

H խմբի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վալենսիա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ «Յուվենտուս»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Յանգ Բոյս»-ի նկատմամբ: