«Ժողովուրդ» թրեթը գրում է. «Հայաստանում երեկ տեղի ունեցավ այն, ինչը վաղուց սպասելի էր: Համաժողովրդական ճնշմամբ ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման առաջին օրից հասարակությանը սնում էր «հակահեղափոխականության» գաղափարով: Իհարկե, հակահեղափոխության տեսլականը ռեալ էր: և մարդիկ, մոռանալով իրենց սոցիալական ծանր վիճակի մասին, մտածում են միայն՝ ՀՀԿ-ն ոչ մի դեպքում հետ չգա կամ Ռոբերտ Քոչարյանը ռևանշ չվերցնի, և իրավիճակն ավելի սրվեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ իշխող կուսակցությունը հասարակությանը բաժանեց «սևերի և սպիտակների»:
Ու «սև ուժերին» այլ ելք չէր մնում, քան միավորվելն ու «ատամ ցույց տալը» Փաշինյանի կառավարությանը: Այդ գործընթացը եղավ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը՝ 67 կողմ կասկածելի ձայներով (առանց էլեկտրոնային քարտերի, ուղղակի ձեռքով քվեարկելով), որը ՀՀԿ-ին կրկին միավորեց «հին դաշնակիցների»՝ «Դաշնակցության» և ԲՀԿ-ի հետ. երեք ուժ, որ իրար հետ անքակտելիորեն կապված են մարտի 1-ի խարանով:
Ինչպես երևում է, իրավիճակի լրջությունը չեն գիտակցում նաև «սև ուժերը», որոնք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից 5 օր առաջ անասելի լարեցին իրավիճակը երկրում, պղծեցին Մեծ հայի հիշատակը. Շառլ Ազնավուրի մահը սգալու փոխարեն հրապարակում «արտահերթ ընտրությունների պահանջ» է բղավում ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը:
«Սևերը» նաև իրականում չեն տիրապետում երկրում առկա իրավիճակին, և նրանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանին քննադատելով` իրենց տեղը կբացվի քաղաքական արենայում: Բայց հասարակությունը մերժել է նրանց, և այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ կարճ ժամանակում հավաքվեցին Բաղրամյան պողոտայում, հենց ասվածի ապացույցն էր: Նա դարձյալ ժողովրդի մանդատով հայտարարեց ԲՀԿ, ՀՅԴ նախարարներին աշխատանքից ազատելու մտադրության մասին: Այնուհետև մտավ ԱԺ բանակցելու արտահերթ ընտրությունների շուրջ, որի ժամկետ էր նշել դեկտեմբերը: Եվ կեսգիշերնանց հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնության հետ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։