«Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը նոր իշխանությունների «Սաշիկ» դառնալու հավակնություններ ունի և որոշել է դա սկսել Հրազդանից, գրեթե տեռոր է անում Կոտայքի մարզպետի նկատմամբ, որ նա հնազանդորեն կատարի իր հրահանգները։ Ասում են՝ Միքայելյանն է որոշում, թե ով պետք է դառնա գյուղապետ, ով՝ մարզպետարանի վարչության պետ, ով պետք է հրաժարական ներկայացնի և այլն։ Տեղեկություններ կան, որ նա մարզպետին հրահանգել է ամեն գնով ազատվել մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետից, որի պաշտոնի այլ «թեկնածու» ունի ինքը, սակայն մարզպետը հայտնել է, որ պետն անդրդվելի է՝ չի գրում հրաժարականի դիմում»:  Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։