Լեգենդար շանսոնյե և մեծանուն հայ Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Փարիզի արվարձանում՝ Մոնֆոր լ՛Ամորիի վանքում: Այդպիսին է եղել երգչի վերջին կամքը, հայտնում է Vesti.ru-ն:

Այդ բնակավայրում է գտնվում Ազնավուրի տներից մեկը, որտեղ նա շատ ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ: «Իմ հողը ֆրանսիական հողն է: XII դարի վանքում, իմ Մոնֆոր լ՛Ամորիի կոմունայում, որտեղ գտնվում է մեր հատուկ ընտանեկան դամբարանը»,- ասել է Ազնավուրը:

Ելիսեյան պալատը նաև դիտարկում է Երևանում Ազնավուրի հիշատակի արարողություն կազմակերպելու հնարավորությունը: Այդ միջոցառումը կանցկացվի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: