Բարձր որակավորում ունեցող աշխատողները, անկախ այն երկրից, որտեղից նրանք ժամանել են, Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում կօգտվեն աշխատելու գերակա իրավունքից: Հոկտեմբերի 1-ի երեկոյան այս մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա կլինի որակավորման վրա հիմնված համակարգ, երբ նշանակություն կունենա աշխատողների մասնագիտական վարպետությունը, այլ ոչ թե այն, թե որտեղից են նրանք ժամանել: Այդ համակարգը կուղղվի դեպի ամբողջ աշխարհը եւ կսկսի ներգրավել այնպիսի մասնագիտական հմտություներով մարդկանց, որոնք մեզ անհրաժեշտ են»,- մեջբերում Է վարչապետի խոսքը Reuters գործակալությունը: Մեյն ըստ որում հասկանալ Է տվել, որ ցածր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման պրակտիկային վերջ կտրվի ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո:

Մեյի խոսքով՝ այս աշնանը կհրապարակվի «Սպիտակ գիրքը» (կառավարական տեղեկատվական փաստաթուղթը, որը կնախորդի) երկրի ներգաղթի քաղաքականության հիմնական դրույթները բովանդակող օրինագծին: Իսկ բուն օրենքը կհայտնվի արդեն հաջորդ տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: